Ֆուտբոլի ընտրանին արդեն իսկ Հյուսիսային Մակեդոնիայում է

49

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանեցինՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ ԱզգերիԼիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Մերազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:

Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգայինմարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավորմարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգայինհավաքականի նախախաղային մարզումը։