Քրեական գործ է հարուցվել ռուսական դպրոցում ահաբեկչություն նախապատրաստող դեռահասի դեմ

75

Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա դեռահասի դեմ, որը ծրագրում էր պայթյուն իրականացնել Կրասնոյարսկի դպրոցում։ Նա ընդունել է իր մեղքը: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի կայքը:

Քննության համաձայն՝ մեղադրյալն ուսումնասիրել էր, թե ինչպես է ինքնուրույն պայթուցիկ սարք հավաքվել, ու չորս ռումբ է ստեղծել: Նա ծրագրում էր ահաբեկչությունն իրականացնել այս տարվա գարնանը: Տղային ձերբակալել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Բացի դրանից, ավելի վաղ ձերբակալվել էին Ռուսաստանի ևս 13 քաղաքացիներ, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել ուսումնական հաստատություններում։ Նրանցից մեկն ասել էր, որ ցանկանում է դպրոցներից մեկում պայթյուն կազմակերպել սեպտեմբերի 1-ին։