Սփյուռքահայ մտավորական Հովսեփ Նալբանդյանը 62 տարեկան է

314


Մարդիկ կան, որոնք ապրում են հայրենիքում, բայց իրենց ապրելակերպով ու գաղափարական մոտեցումներով դուրս են հայրենիքից` հայրենիքը գաղափարապես լքած լինելու իմաստով: Մարդիկ էլ կան, որոնք հայրենիքից հեռու են ապրում, բայց ապրելակերպով ու գաղափարական մոտեցումներով  ամեն օր մի քար են դնում հայրենաշինության պատին:
Ահա հենց վերջին տեսակին է պատկանում ամերիկահայ գրող, գրաքննադատ, հրապարակախոս, մատենագետ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը: Այսօր նրա ծննունդյան տարեդարձն է` 62-րդը: Անշուշտ շատ բան կարելի է ասել հայ մշակույթի այս անխոնջ մշակի մասին, շատն ասել և լավը, որովհետև իր ապրած կյանքի ընթացքում նա միայն լավն է գործել և շատ լավը:

Ամբողջ կյանքում ապրելով հայրենիքից հեռու` Հովսեփ Նալբանդյան հայը միայնակ ավելի շատ ծառայություններ է մատուցել հայ մշակույթին, քան ՀՀ մշակույթի նախարարությունը: Սրանք ուղղակի պարզ գովաբանական խոսքեր չեն, այլ անհերքելի ճշմարտություն, որի մասին աղաղակում են այն հազարավոր էջերը, որոնք գրել է Հովսեփ Նալբանդյանը, այն հազարավոր էջերը, որոնք լույս են տեսել Հովսեփ Նալբանդյանի մեկենասությամբ:


Այսօր գրական-մշակութային դաշտի առաջին շարքերում ամեն օր ծափահարություններ են կորզում կյանքում 25 գիրք չկարդացած մտավորականները, իսկ 25 գրքերի (և արժեքավոր գրքերի) հեղինակ Հովսեփ Նալբանդյանը չի ճանաչված և չի գնահատված այնքան, որքան պահանջում են նրա գիտական վաստական ու հայրենիքին մատուցած ծառայությունները: Չի գնահատված, որովհետև իր ամբողջ կյանքում նա երբեք չի վազել ծափեր ու գնահատանքի խոսքեր պոկելու ճանապարհով, տվել է և չի պահանջել:


Չի ճանաչված, որովհետև ճանաչում և փառք փնտրելու փոխարեն ընտրել է հայ մշակույթը բարձր պահելու անձնազոհ առաքելությունը: Անձնազոհ, որովհետև միայն անձնազոհ մարդը կարող է բոլորին ամեն ինչ տալ և ոչ մեկից ոչինչ չխնդրել, միայն անձնազոհ մարդը կարող է մարդու ամենաթանկ կապիտալներից մեկը` ժամանակը տրամադրել ոչ թե անձնական բարեկեցոոթյուն ստեղծելուն, այլ ազգային մշակույթին ծառայելուն: 


Մի անգամ, զրույցի ժամանակ, Հովսեփ Նալբանդյանին հարցրեցի` «այսքան տարիներ անշահախնդիր հովանավորում եք հայ մշակույթի բազմաթիվ գործիչների, իվերջո ո՞րն է ձեր նպատակը», պատասխանեց` «շահս հայ մշակույթն է, հայ եմ և պարտավոր եմ ծառայել ազգիս ու հայրենիքիս»: Ուրիշ ազգերը նման մարդկանց ձեռքերի վրա են պահում, բայց մեր տեր հորը մեր տանը «Տե´ր, օրհնեա´» ասող չկա:
Հովսեփ Նալբանդյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 4-ին` Հալեպում: Սովորել և ավարտել է տեղի Լազար Նաճարյան կեդրոնական երկրորդական վարժարանն ու մեկնել սիրիական բանակ` ծառայության:


Մասնակցել է տեղի քաղաքացիական պատերազմին. դաժան մարտերի ընթացքում ապագա մտավորականը 11 անգամ վիրավորվել է:
1989թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժինը: Մոտ երեք տասնամյակ Հովսեփ Նալբանդյանն զբաղվել է մանկավարժությամբ` դասավանդելով հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն (երեք երկրներում):
1992-93թթ. տնօրինել է այսօր դժբախտաբար չգործող` Հալեպի Մեսրոպյան վարժարանը:
Ներկայումս դասավանդում է Մաշտոց քոլեջում և Բեվերլի Հիլզի միջազգային լեզվաբանական ինստիտուտում:


Բացառիկ աշխատասիրություն ու տաղանդ ունեցող մտավորականը հրատարակել է 60 անուն գիրք, որոնցից 25-ը` հեղինակային: 2005 թ. հիմնադրել է  «ՅՈՎՍԷՓ ԵՒ ԳԱՐՈԼԻՆ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ» մատենաշարը, որի անվան ներքո լույս են տեսել հայգիտությանը մեծ նպաստ բերող տասնյակ գրքեր:
Ուշագրավ է նաև այն, որ Հովսեփ Նալբանդյանն առաջինը եղավ, ով ստեղծեց (2011թ) սփյուռքում լույս տեսած հայկական գրքերի մատենագիտությունը` երեք հատորով:
Հ. Նալբանդյանն այս տարիների ընթացքում հայ գրական ահմայնքին ու կրթօջախներին նվիրել է մոտ 12.000 հազար գիրքը և այսօր էլ շարունակում է նվիրատվական արշավը:


Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում Հովսեփ Նալբանդյանը հայրենիքի տարբեր համալսարաններում կարդացել է մոտ հինգ տասնյակ դասախոսություն:
Արժանացել է  Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» և «Ոսկե մեդալ», ՀԳՄ «Գական վաստակի մեդալ», Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ » մեդալներին, ինչպես նաև ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալին:


Ստորև ներկայացված է Հովսեփ Նալբանդյանի հեղինակությամբ և մեկենասությամբ տպագրված գրքերի ցանկը
ՅՈՎՍԷՓ ԵՒ ԳԱՐՈԼԻՆ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ
(Հիմնուած Սեպտ. 4, 2005)

Ցարդ լոյս ընծայուած են հետեւեալ
հրատարակութիւնները.

1- Յովսէփ Նալպանտեան, «Լոյս» ընդհանուր գիտելիքներ, թիւ 3: Երեւան, 2006, 320 էջ, տպաքանակ՝ 1100:
2- Յովսէփ Նալպանտեան, «Լոյս» հանրագիտակ,  թիւ 5:   Երեւան, 2009, 366 էջ, տպաքանակ՝ 3000:
3- Յովսէփ Նալպանտեան, «Լոյս» հանրագիտակ,  թիւ 6:   Երեւան, 2009, 366 էջ, տպաքանակ՝ 3000:
4- Վազգէն Առաքելեան, «Շիրազ-Նամէ», չափածոյ վէպ:   Երեւան, 2009, 196 էջ, տպաքանակ՝ 500:
5- Անի Յարութիւնեան, «Ութերորդ երկինք», բանաստեղծութիւններ: Երեւան, 2009, 60 էջ, տպաքանակ՝ 500:
6- Ռոմանոս Սահակեան, «Ars Poetica» բանաստեղծութիւններ: Երեւան, 2009, 208 էջ, տպաքանակ՝ 600:
7- Վազգէն  Շուշանեան,  «Ընտրանի» ,  գլխաւոր   խմբագիր  Սուրէն  Դա- նիէլեան,  խմբ.  Քնարիկ   Աբրահամեան:    Երեւան, 2010,   394  էջ, տպաքանակ՝ 500:
8- Յովսէփ Նալպանտեան, «Ամերիկահայ գիրքի պատմութիւն.1858- 2011», մատենագիտութիւն: Լոս Անճելըս, 2011, 178 էջ, տպա- քանակ՝ 300:
9- Յովսէփ Նալպանտեան, «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն», մատենագիտութիւն: Լոս Անճելըս, 2011, 71 էջ, տպաքանակ՝ 300:
10- Ռուբէն Սաքապետոյեան, «Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան»: Երեւան, 2011, 380 էջ, տպաքանակ՝ 1000:
11- Յովհաննէս Շիրազ, «Հայոց դանթէականը», պոէմ, կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2011, 162 էջ, տպաքանակ՝ 500:
12- Սամուէլ Մուրատեան, «Յովհաննէս Շիրազ. բանաստեղծը, մարդը»: Երեւան,  2012, 560 էջ, տպաքանակ՝ 1000:
13- «Հայոց լեզու», բանաստեղծութիւն եւ արձակ, կազմեց եւ  խմբագրեց՝   Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2012, 377 էջ, տպաքա- նակ՝ 450:
14- Յովսէփ Նալպանտեան, «Ուղղագրութեան նիւթերու ժողովածու. բառարան»: Լոս Անճելըս, 2012, 154 էջ, տպաքանակ՝ 350:
15- «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչը», բանաստեղծութիւն  եւ արձակ, կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ  Նալպանտեան: Լոս  Անճելըս, 2013, 687 էջ, տպաքանակ՝ 350:
16- «Կամուրջ 2013» տարեգիրք, կազմեց եւ խմբագրեց՝ Անահիտ Բոս- տանջեան: Թբիլիսի, 2014, 480 էջ, տպաքանակ՝ 400:
17- Յովսէփ Նալպանտեան, «Կեանքի շարունակուող շաւիղներ», հրա- պարակագրութիւն: Լոս Անճելըս, 2015, 252 էջ, տպա- քանակ՝ 350:
18- Ա. Ջ. «Հայապատում» պոէմ: Լոս Անճելըս, 2015, 130 էջ, տպա- քանակ՝ 400:
19- Յովսէփ Նալպանտեան, «Հայ գիրքը Ամերիկայի մէջ», մատենագի- տութիւն: Լոս Անճելըս, 2015, 385 էջ, տպաքանակ՝ 300:
20- «Սիրոյ մատեան», բանաստեղծութիւն եւ արձակ, կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2016, 650 էջ, տպաքանակ՝ 350:
21- «101 աղօթք յիշատակի», Հայոց Ցեղասպանութեան նուիրուած բանաստեղծութիւններու ընտրանի, կազմեցին՝  Արմէն  Աւանէս- եան եւ Ս. Կարապետեան: Երեւան, 2016, 144 էջ, տպաքանակ՝ 500:
22- Յովսէփ Նալպանտեան, «Հայ գիրքը Ամերիկայի մէջ. յաւելուած»: Լոս Անճելըս, Յունիս 2016, 75 էջ, տպաքանակ՝ 250:
23- «Բառը սահմանի վրայ», բանաստեղծութիւն եւ արձակ, կազմեց եւ խմբագրեց՝ Սոնա Համբարձումեան: Արցախ, Ստեփանակերտ, 2016, 240 էջ, տպաքանակ՝ 500:
24- «Հայկական պատմուածքներ»,  հատոր  Ա.,  կազմեց   եւ   խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2016,  245  էջ,   տպքանակ՝ 350:
25- «Հայկական պատմուածքներ», հատոր Բ., կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2017, 243 էջ, տպաքանակ՝ 350:
26- «Հայկական պատմուածքներ», հատոր Գ., կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2017, 299 էջ, տպաքանակ՝ 350:
27- Ժաննա Աբրահամեան, «Բուի ակնոցը», մանկական: Երեւան,  2017, 34 էջ, տպաքանակ՝ 500:
28- Աւետիս Ռազմիկ, «Կեանքի կարուսել. հրապարակագրական էջեր»: Երեւան, 2017 362 էջ, տպաքանակ՝ 400:
29- Սոնա Համբարձում, «Գանգրահեր կարօտ», բանաստեղծութիւն: Ստեփանակերտ, 2017, 184 էջ, տպաքանակ՝ 400:
30- «Սփիւռքահայ պատմուածք», կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալ- պանտեան: Լոս Անճելըս, 2018, 434 էջ, տպաքանակ՝ 350:
31- Ժաննա Աբրահամեան, «Ձմեռ պապին ու տղան», մանկական: Երե- ւան, 2018, 32 էջ, տպաքանակ՝ 500:
32- Վանօ Եղիազարեան, «Գրիգոր Նարեկացին եւ 10-րդ դարի հայ գրա- կանութիւնը»: Երեւան, 2018, 560 էջ, տպաքանակ՝ 320:
33- Անահիտ Դանիէլեան, «Հայաստանը մենք ենք», բանաստեղծութիւն: Երեւան, 2018, 252 էջ, տպաքանակ՝ 500:
34- Ժաննա Աբրահամեան, «Վասն հոգու», բանաստեղծութիւն: Երեւան, 2018, 200 էջ, տպաքանակ՝ 350:
35- Յովսէփ Նալպանտեան, «Միջազգային պատմութիւն. ժամանակա- գրութիւն (1789-2015 թթ.)»: Երեւան, 2018, 720 էջ, տպաքանակ՝ 300:
36- Պորուչիկ Ալեկսէյ Կոլմակով, «Պատմական հայկական վաշտը: Անդրանիկի վերջին զօրամասի սիբիրեան վաշտը», թարգմանիչ՝ Կարօ Վարդանեան: Երեւան, 2018, 96 էջ, տպաքանակ՝ 300:
37- «Հայ երաժշտահաններ», կազմեց  եւ  խմբագրեց՝  Յովսէփ  Նալ- պանտեան: Լոս Անճելըս, 2019, մեծադիր 45 էջ: Այս գրքոյկի հա- զար օրինակը նուէր պիտի բաժնուի դպրոցներուն եւ հայ երա- ժշտութեամբ հետաքրքրուողներուն:
38- Ժաննա Աբրահամեան, «Երբ քսւում է ցաւը հացին»,  արձակ  եւ  բա- նաստեղծութիւն: Երեւան, 2019, 128 էջ, տպաքանակ՝ 400:
39- Աննա Գէորգեան, «Հոգու թռիչք», բանաստեղծութիւն եւ արձակ: Երեւան, 2019, 136 էջ, տպաքանակ՝ 300:
40- Ժաննա Աբրահամեան, «Փոստատար արագիլը», մանկական: Երե- ւան, 2019, 48 էջ, տպաքանակ՝ 500:
41- Գեղեցիկ Մարգարեան, «Քամիներից…», բանաստեղծութիւն: Երեւան,
2019, 222 էջ, տպաքանակ՝ 360:
42- «Յուշարձան մայրերուն», բանաստեղծութիւն եւ  արձակ,  կազմեց  եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Երեւան, 2019, 543 էջ, տպա- քանակ՝ 350:
43- Վանօ Եղիազարեան, մասնակի աշխատանքով Թագուհի Ամիր- խանեան, «Մխիթար Գոշի առակները», գրականագիտութիւն: Երեւան, 2019, 476 էջ, տպաքանակ՝ 350:
44- Յովհաննէս Շիրազ, «Անտիպ էջեր. գիրք Բ.», խմբագիր՝ Սամուէլ Մուրատեան: Երեւան, 2019, 296 էջ, տպաքանակ` 500:
45- Արսէն Մարմարեան (Լեւոն Թիւթիւնճեան,Վահան Թոթովենց), «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները. Արձակ եւ բանաս- տեղծութիւն», կազմեց եւ խմբագրեց՝ Յովսէփ Նալպանտեան: Երեւան, 2019, 655 էջ, տպաքանակ՝ 250:
46- «Հայ երաժշտահաններ եւ երգահաններ», կազմեց  եւ  խմբագրեց՝  Յովսէփ Նալպանտեան: Լոս Անճելըս, 2020, մեծադիր 81 էջ: Այս գիրքի հազար օրինակը նուէր պիտի բաժնուի դպոցներուն, հա- մալսարաններուն  եւ հայ երաժշտութեամբ հետաքրքրուողնե- րուն:
47- Խաչիկ Մանուկեան, «Վերջին մեղրամիս», բանաստեղծութիւն, խմբագիր՝ Արմէն Աւանէսեան: Երեւան, 2020, 320 էջ, տպաքա- նակ՝ 400:
48- Գագիկ Վարդանեան, «75 գարուն յաղթանակից յետոյ», յուշա- գրութիւն: Երեւան, 2020, 224 էջ, տպաքանակ՝ 200:
49- Կարօ Վարդանեան, «Կորոնապատում», երգիծական: Երեւան, 2020, 246 էջ, տպաքանակ՝ 400:
50- «Արեւմտահայ եւ սփիւռքահայ կին գրողներ», կազմեց եւ խմբա- գրեց՝ Յովսէփ Նալպանտեան, արձակ եւ բանաստեղծութիւն: Երեւան, 560 էջ, տպաքանակ՝ 200: