Ստրկություն ստեղծող կարանտին

91

ԱԺ նախկին պատգամավոր ՀՅԴ անդամ Արծվին Մինասյանը անդրադառնալով ԱԺ այսօրվա նիստում ընդունված որոշումներին գրում է, – “Այն, ինչ այսօր կատարվեց Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում խայտառակություն էր: Սուպեր արագությամբ քննարկվեց և ընդունվեց երկրում կարանտինի ռեժիմ ներդնելու վերաբերյալ 7 օրենքների փաթեթը, որը թերևս կարող էր բնութագրական լինել ստրկատիրական հասարակարգին:

Մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ոչ միայն բնական չեն, այլև ոչ բանական՝ բնորոշ միայն այնպիսի իշխանության, որի ուշքն ու միտքը ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու անհագ ցանկությունն է: Քաղաքացուն վերածել հպատակի և դա իրականացնել այսքան բացահայտ, ակնառու ցինիզմի դրսևորում է:

Թեև չպետք է զարմանայի մի իշխանության վարքագծի վրա, որը կարող է կես օրում ապօրինի ձևով փոփոխել երկրի Մայր օրենքը, սակայն այսօր ընդունված օրենսդրական փաթեթի քննարկումները տվեցին նաև այդ առիթը և վերջնականապես ձևավորեցին համոզում իմ մեջ՝ օր առաջ պետք է ազատվել ազգային արժեքները ոտնահարող, դրանք ծաղրուծանակի ենթարկող, պետական ինստիտուտները ոչնչացնող, մարդու հիմնական իրավունքները ոտքի տակ տված այս վարչախմբից:

Այս հրապարակմամբ ավելորդ եմ համարում անդրադառնալ օրենսդրական փաթեթի իրավական բազմաթիվ անհեթեթություններին: Իրենց հայտարարած «հպարտ քաղաքացին» իր մաշկի վրա դրանք պետք է զգա ու նոր ըմբռնի վարչակազմի չարիք լինելու էությունը”: