Սոբյանինը Պուտինին խոստացավ կրկնապատկել մայրաքաղաքի մետրոն

68

Քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել կրկնապատկել Մոսկվայի մետրոն: Այդ մասին այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը: «Մենք որոշում ենք կայացրել կրկնապատկել Մոսկվայի մետրոն: Այսօր այդ ծրագրի 70 տոկոսն արդեն ընդունված է, և շարունակելու ենք խթանել այն», խոստացել է քաղաքապետը:

Մետրոյի զարգացման ծրագիրն անհրաժեշտ է, որպեսզի «տեղաշարժը քաղաքի ներսում լինի հարմարավետ ու արագ, հակառակ դեպքում քաղաքը պարզապես կխեղդվի՝ հաշվի առնելով այն, որ բնակչությունն իսկապես աճում է», հավելել է Սոբյանինը: