Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին պատասխանել է Ալեն Սիմոնյանը

81

«Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են, մինչեւ դա չանցնի, չեն բացելու սահմանը»: ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող  ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինքնաթիռով ՌԴ մեկնելու վերաբերյալ Ալեն Սիմոնյանն ասել է. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, եւ եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում:  Եթե ասենք դուք ուզում եք Եգիպտոս գնալ եւ Եգիպտոսը բաց է, խնդիր չկա: Դա ընդունող երկրի խնդիրն է:

Չհավատաք, եթե մեկը գա ձեզ ասի՝ հեսա էդ հարցը լուծելու է: Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել: Ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան, առեւտուր անեն, փող մտնի երկիր: Հյուրանոցները դատարկ են: Ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր»,- իրավիճակը ներկայացրել է Ալեն Սիմոնյանը: