Շների զրահաշապիկների համար 10-ամյա տղան 315,000 դոլար գումար է հավաքել

76

Երբ 10-ամյա Բրեդի Սնակովսկին երկու տարի առաջ իր ընտանիքի հետ հաղորդում էր դիտում, նա նկատեց, որ շներն իրենց տերերի պես պաշտպանված չեն, նրանք չունեին զրահաշապիկներ: Այդ մասին CNN-ին պատմել է Լեյա Տորնաբենեն՝ Բրեդիի մայրը:

«Ես շատ զարմացա, որ ութ տարեկան երեխան կարող էր գիտակցել, որ այդտեղ խնդիր կա, և լուծում գտնել: Դա ինձ շատ հպարտացրեց», ասել է նա:

Սկիզբ դրվեց տղայի Brady’s K9 Fund-ին՝ շահույթ չհետապնդող մի կազմակերպություն, որը գումար է հավաքում ոստիկանությանը և շներին պաշպանիչ ժիլետներ մատակարարելու համար: Բրեդին ստեղծեց GoFundMe կոչվող էջը, որը նրան թույլ տվեց գնել առաջին չորս զրահաշապիկները:

Տղան արդեն ժիլետներ է տրամադրել 257 շների և հավաքել է ավելի քան 315,000 դոլար, նա մատակարարել է 23 նահանգներում, Կանադայում և Աֆղանստանում: