Նավալնին խնդիրներ է ունեցել սննդակարգի պատճառով

72

Ալեքսեյ Նավալնին նիհարելու համար հատուկ սննդակարգի էր հետևում հոսպիտալացվելուց մեկ շաբաթ առաջ, ինչի պատճառով նրա մոտ հայտնվել էին մարսողության հետ կապված խնդիրներ։ Այդ մասին տեղեկացրել է Օմսկի շրջանի և Սիբիրի դաշնային շրջանի գլխավոր թունաբան Ալեքսանդր Սաբաևը:

«Անամնեզի (այսինքն՝ հիվանդության պատմության) տվյալները, համաձայն նրա կնոջ և ուղեկցող անձանց, ցույց են տվել, որ խնդիրներ իսկապես եղել են, և այդ խնդիրները գոյություն են ունեցել հինգ-յոթ օրվա ընթացքում։ Խնդիրներ են եղել մարսողության, սննդի հետ կապված: Այս օրերին հիվանդը նաև նիհարելու հետ կապված հատուկ սննդակարգերի էր հետևում», բժշկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ընդգծել է, որ Օմսկի կլինիկայում հավասարակշության են բերել պացիենտի նյութափոխանակությունը: