Մոսկվայի քաղաքապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

62

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին նա հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսով աշխատանքային հանդիպման ժամանակ։

«Ես որոշում կայացրի, ինստիտուտի գործընկերներս թույլ տվեցին դա անել: Ես ինձ լավ եմ զգում, Աստված տա՝ այդպես էլ շարունակվի», ՏԱՍՍ-ը մեջբերում է Սոբյանինի պատասխանը Պուտինի այն հարցին, թե արդյոք նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Մոսկվայի քաղաքապետը պարզաբանել է, որ պատվաստումից հետո օրգանիզմում գործնականում փոփոխություններ չի զգացել, բացառությամբ մի փոքր գլխացավի և «կես օրվա ընթացքում ինչ-որ ծանրության»: Նա ասել է, որ նման զգացողություններ ունեցել է նաև գրիպի դեմ պատվաստումից հետո: Սոբյանինը հավելել է, որ եթե ինքը չպատվաստվեր, դժվար կլիներ մյուսներին ագիտացիա անել: