Մի փոքր զրուցենք այսօրվա առողջապահական համակարգում տիրող վիճակի մասի

55

Հայտնի բժիշկ, Paracelsus հ/կ հիմնադիր ղեկավար Նունե Ներսիսյանը իր ֆեյսբուկյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առողջապահության համակարգում ստեղծված իրավիճակին, – “Մի փոքր զրուցենք այսօրվա առողջապահական համակարգում տիրող վիճակի մասին։ Չէ ավելի ճիշտ քաոսի, տապալված առողջապահական ինստիտուտի մասին ։ Փակված համայնքային նշանակության ծննդատները, այդ թվում սահմանամերձ գյուղերում, փլուզված հակատուբերկուլոզային համակարգը, մի շարք ինֆեկցիոն բաժանմունքները , ՁիԱՀ կենտրոն։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար , որը ամբողջ տարածաշրջանում դարձավ քննարկման առարկա ՝ իրենց իսկ ասած պատերազմում պարտություն։ Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում առողջապահական համակարգը հիմնականում զբաղվել է հիվանդաբուժությամբ, և ոչ կանխարգելմամբ , իսկ պատասխանատվությունն ու ծանրությունը մեխանիկորեն դրվել է բժիշկների ուսերին։

Կանխարգելման ոչ մի աշխատանք ։ Կանխարգելման տակ առողջապահության նախարարը հասկանում է միայն վակցինացիա։ Այնինչ անհրաժեշտ էր իրականացնել բնակչության լայնածավալ թեստավորում և լաբորատոր հետազոտություններ, հետազոտել և մեկուսացնել կոնտակտավորներին, փոքրացնել , կանխարգելել վարակի փոխանցման շղթաները:

Դա կանխարգելման հիմնական միջոցն էր , որը անմիջական առողջապահության նախարարության պատասխանատվության տակ էր , ինչը լիովին բացակայում էր։ Եվ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում այսօր չէինք ունենա 1100 -ից ավելի մահեր։

Դե դիմակների մասին էլ չեմ ուզում խոսել , կարծում եմ արդեն մարդկանց մեծ մասը հասկացել է «դիմակահանդես» շոուի մասին։ Եվ չնայած դիմակներ կրելու պարտաճանաչությունն ընկել է, ինչին զուգահեռ ավելացել են տուգանքները , սակայն վերջին շաբաթներին արձանագրված դեպքերը շարունակում են նվազել, այսինքն բաց տարածքներում դիմակներ կրելը որևէ ձևով չի անդրադառնում համաճարակային պրոցեսի ընթացքի վրա:

Մյուս կարևոր տապալումը դա բժշկական համայնքի հանդեպ բնակչության անվստահությունն է, ինչի մեղավորը հենց Արսեն Թորոսյանն է։ Ցավոք, այսօր բժշկական համայնքը համախմբված չէ:

Այսպիսի վախի մթնոլորտ, այսպիսի ռեպրեսիվ մոտեցումներ, որոնք վերջին երկու տարիներին սերմանվել են ԱՆ-ի կողմից: Բժիշկների վրա գտնվում են ճնշման տարբեր միջոցներ, այն բուժհաստատություններում, որտեղ կան բողոքներ այս կամ այն կերպ լռեցվում են, պետպատվերը կիրառվում է որպես ազդեցության լծակ:

Մասնագետների վրա կարող են կիրառվել տարբեր վարչական լծակներ ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում։ Թորոսյանը չի կարողանում կոնսոլիդացնել բժշկական համայնքը, չի կարողանում աշխատել մասնագետների հետ, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ իր բիզնես ծրագրերին:

Թորոսյանը առաջնորդվում է անձնական դրդապատճառներով, այլ ոչ թե հանրային շահով: Մարդ ,ով երբևէ գործող բժիշկ չի աշխատել, հիվանդի կյանքի համար պայքար չի տարել, ով չի ընկալում, որ առողջապահությունը ազգային անվտանգություն է, ով հայատյաց քաղաքականություն է վարում, ում համար առողջապահությունը լոկ միայն բիզնես է այսօր պատճառ է դարձել քանդված առողջապահության։

Դե ինչ հասանք այն կետին , որ այդ չար հերոսը հոգնեց իր աշխատանքից ու գնաց հանգստանալու։ Սպասենք նրա վերադարձին՝նոր ուժով , նոր եռանդով էլ ավելի վատին։