Լավրովը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Սկրիպալների գործի հետ

72

Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը հիշեցնում է Սկրիպալների պատմությունը, երբ Մեծ Բրիտանիան իր տվյալները ներկայացրեց ԵՄ երկրներին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Նրա խոսքերով՝ Մոսկվան այս իրավիճակում թաքցնելու բան չունի:

«Ամեն ինչ տեղի է ունենում հին սցենարների համաձայն, երբ հանրային ամբիոններից մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացվում, երբ մեր պաշտոնական դիմումը, որով խնդրել ենք իրավաբանական օգնության պայմանագրեր կիրարկել և մեզ տվյալներ տրամադրել` ի պատասխան Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացրած կոնկրետ հարցերի, մնում է անպատասխան», ասել է Լավրովը մամլո ասուլիսում։