Թրամփ․ Լավ կլինի, եթե ԱՄՆ-ն բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ

49


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է բարելավի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ:

«Եթե ​​ես ընդհանուր լեզու եմ գտնում Ռուսաստանի հետ, դա լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ՝ լավ է  Նրանք (դեմոկրատները) միշտ խոսում են Ռուսաստանի մասին, երբեք չեն խոսում Չինաստանի մասին: Դա շատ հետաքրքիր է։ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: Նրանք իսկական մոլագարներ են: Երբ (հեռուստատեսությամբ) լսում եմ Ռուսաստանի մասին, այն անջատում եմ, խելագարություն է: Երկրների հետ լեզու գտնելը իրականում շատ լավ է», ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Դոնալդ Թրամփի խոսքերը:

Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի միջև կապի և ՌԴ-ի հանդեպ ամերիկացի առաջնորդի չափազանց մեծ համակրանքի մասին: Սակայն Դոնալդ Թրամփը պնդում է, որ պետք է բարելավել հարաբերությունները ռուսական կողմի հետ: