Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհ կա

84

Թբիլիսիի կենտրոնում՝ Մեծ ֆիլհարմոնիկ համերգասրահի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: News.ru-ի տվյալներով, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են: Կա երեք տուժած, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներիից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Dejavu ակումբում: Պայթյունի պատճառը, ըստ Рустави 2-ի, թթվածնի բալոնն է, որն օգտագործում էին օդորակիչները սպասարկող աշխատողները: