Էրդողանն ու Մերկելը քննարկել են Արևելյան Միջերկրածովքը

66

Նախագահ Էրդողանը տեսակոնֆերանսի ռեժիմով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային թեմաները՝ շեշտը դնելով Արևելյան Միջերկրածովքի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վրա:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան ողջունում է Գերմանիայի կանցլերի ջանքերը՝ լուծելու Հունաստանի և նրան աջակցող երկրների՝ Արևելամիջերկրածովյան տարածաշրջանի խաղաղությանը վնասող քայլերի պատճառով առաջացած խնդիրը: Էրդողանն ասել է նաև, որ անընդունելի է որոշ երկրների կողմից Հունաստանի եսամոլական ու անարդար դիրքորոշման աջակցությունը։