ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում

63

Եվրոմիությունը պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում չի ներառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հիմնականում Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Վերոհիշյալ երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապը Բելառուսի ընտրված նախագահի հետ՝ չնայած հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին։ Բեռլինում, Փարիզում և Հռոմում գտնում են, որ Լուկաշենկոյին սև ցուցակում ընդգրկելը կհանգեցնի Մինսկի հետ երկխոսության ամբողջական խզմանը: