Բեյրութի նավահանգստի մոտ հայտնաբերվեց 4 տոննա ամոնիումի նիտրատ

87

Լիբանանում սակրավորները շարունակում են զննել Բեյրութի նավահանգստին հարակից տարածքները, իսկ պահեստներից մեկում նրանք հայտնաբերել են 4 տոննա 350 կիլոգրամ ամոնիումի նիտրատ (այդ նյութը մեկ ամիս առաջ հզոր պայթյունի պատճառ էր դարձել), հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Այժմ պայթուցիկ քիմիական նյութերը ամենայն զգուշավորությամբ դուրս են բերվում քաղաքից, որպեսզի ոչնչացվեն:

Հատկանշական է, որ սա զինվորականների առաջին վտանգավոր հայտնաբերումը չէ: Մեկ շաբաթ առաջ, կրկին նավահանգստից ոչ հեռու, գտել էին թունավոր նյութերով տարաներ: