Արդյոք անհրաժե՞շտ է անալիզներ հանձնել նախքան Спутник V-ով պատվաստումը

69

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումից առաջ անհրաժեշտ չէ որևէ անալիզ հանձնել, ներառյալ COVID-19-ի և հակամարմինների համար: Այդ մասին հայտարարել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Այնուամենայնիվ, հետգրանցումային ուսումնասիրությունների համար կամավորներին անհրաժեշտ կլինեն տարբեր անալիզներ: Բացի դրանից, եթե անձը տարել է կորոնավիրուս, այդ մասին նա պետք է տեղեկացնի բժշկին, ով արդեն կորոշի, արդյոք կարիք կա իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: