Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

44

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրեյ Բ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարներն Անդրեյ Բ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: