COVID-19 տարած պացիենտների 75%-ը ամիսներ անց դեռ զգում է հետևանքները

149

Մեծ Բրիտանիայում իրականացված ուսումնասիրության համաձայն, ապաքինվելուց երեք ամիս անց պացիենտների գրեթե երեք քառորդը հայտնել է COVID-19 ախտանիշներ ունենալու մասին:

110 պացիենտի ուսումնասիրությունն իրականացվել է North Bristol NHS Trust-ի կողմից՝ նպատակ ունենալով բացահայտել վիրուսի երկարաժամկետ հետևանքները։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 110-ից 81 պացիենտի մոտ ապաքինվելուց 12 շաբաթ անց եղել են ախտանիշներ, այդ թվում` ծանր շնչառություն, հոգնածություն և մկանային ցավ: Նրանք դժվարություններ են ունեցել պարզ գործողություններ կատարելիս, ինչպիսիք են լվացվելն ու հագնվելը, առավել ևս աշխատանքի վերադառնալը, գրում է Անադոլու գործակալությունը: Կորոնավիրուսի երկարաժամկետ ազդեցության մասին դեռ շատ բան չգիտենք, ասել են մասնագետները։