Հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ պետպարտքը կգերազանցի ՀՆԱ-ն

94

ԱՄՆ-ի պետական պարտքը 2021 ֆինանսական տարում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ կարող է գերազանցել երկրի ՀՆԱ-ն:

Հոկտեմբերին սկսվող նոր ֆինանսական տարում բյուջեի ահռելի ծախսերի պատճառով ԱՄՆ պետական պարտքը հավասար կլինի կամ կգերազանցի ՀՆԱ-ի 100%-ը։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակի գնահատականները։

Ակնկալվում է, որ այս տարի պետ​պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 98%-ը:

2020-ի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի պետական ​​պարտքն արդեն գերազանցում էր ՀՆԱ-ն, տարեկան կտրվածքով ԱՄՆ-ն վերջին անգամ այդպիսի իրավիճակի բախվել  էր ավելի քան 70 տարի առաջ․ 1946 թվականին՝ Եվրոպայում ռազմական գործողությունները ֆինանսավորելուց հետո, ԱՄՆ-ի պետ​​պարտքը կազմել էր ՀՆԱ-ի 106%-ը: