Ռազմավարական 64 ծրագրերը Տավուշի գյուղերը կապահովեն 15 մլն դոլարի լրացուցիչ եկամտով

208

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Վճարվող յուրաքանչյուր լումա անգին ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Մեր առաջնային նպատակն է այս դրամահավաքով կառուցել ջրագծեր՝ Հայաստանի ջրային ռեսուրսները մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելու, սահմանապահ ժողովրդին հարստացնելու, սահմանն ամուր պահելու համար։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ վերջին մեկ ամսում հավաքված գումարների շնորհիվ արդեն մի շարք նմանատիպ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն

«Հայաստան համահայկական հիմնադրամին», «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամին՝ նվիրումի և վստահության համար։

Մենք գույքագրել ենք ընդամենը 64 ռազմավարական ծրագրեր, յուրաքանչյուրը 20.000-300.000 դոլար, ընդամնեը 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնց իրականացումը հնարավորություն կտա Տավուշի գյուղերին ապահովել ամսական առնվազն 15 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ եկամուտ և մեր ջուրը պահել Հայաստանում։

Խնդրում եմ, փոխանցեք այս կոչը Ձեր ընկերներին և բարեկամներին։

Եկեք միասին հզորացնենք մեր երկիրն ու ժողովրդին»։