Պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Լեոնիդ Ռինկը, ով մասնակցել է «Նովիչոկ»-ի ստեղծմանը, պատմել է, թե ինչու ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չէին կարող թունավորվել այդ նյութով:
«Նովիչոկը» ոչ թե թունավոր բաղադրիչ է, այլ թունավոր համակարգ, որը բացվում է պայթյունի ժամանակ:
Սա շատ մեծ խառնուրդ է, որը պատրաստ չէ օգտագործման: Որպեսզի այն պատրաստ լինի, «Նովիչոկ» համակարգը առնվազն պետք է պայթեցվի: Սա մի համակարգ է, որը ստեղծվել է մի ամբողջ զորամաս, այլ ոչ թե ընդամենը մեկ մարդու ոչնչացման համար», բացատրել է Լեոնիդ Ռինկը Соловьёв LIVE հաղորդման եթերում:
Բացի դրանից Ալեքսեյ Նավալնիի ախտանիշները, ըստ փորձագետի, հիշեցնում են ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացում. հենց դա էին ախտորոշել Օմսկի բժիշկները։
Լեոնիդ Ռինկն ընդգծել է, որ «Նովիչոկ»-ով թունավորման դեպքում անհնար կլիներ նրան փրկել, առավել ևս՝ ինչ-որ տեղ տեղափոխել։ Մահը վայրկենական կլիներ: