Միկրոկենսաբանը ոսկեգույն ստաֆիլակոկը համարում է մարդկության գլխավոր թշնամի

50

«Տասնամյակի միկրոբ» կարելի է համարել ոսկեգույն ստաֆիլակոկը, որի պատճառով, թերեւս, շուտով հնարավոր չի լինի բուժել հակաբիոտիկներով, հայտարարել է միկրոկենսաբան Եվգենի Պլիսովը: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։

Ըստ նրա, մանրէները փորձում են հարմարվել ըստ բնական ընտրության: Իսկ երբ նրանց թունավորում են հակաբիոտիկներով, նրանք մուտացիայի են ենթարկվում և հարմարվում, էվոլյուցիայի են ենթարկվում: Եվ ոսկեգույն ստաֆիլակոկն այս առումով առաջատար է:

Խնդիրն այն է, որ բակտերիաներն ունակ են միմյանց հետ կիսվել իրենց դիմադրողականությամբ, և կա հավանականություն, որ որոշ ժամանակ անց հակաբիոտիկները կդադարեն գործել: