Կա‘մ նորմալ դպրոց, կա‘մ ոչինչ

60

Կամ նորմալ դպրոց, կամ ոչինչ

Սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը վերսկսվեցին: Երեխաններն այլևս տանը մնալ չէին կարող, իսկ դպրոցում վտանգ կա` կահամավարակի պատճառով: Ցավոք սրտի, այսուհետ վտանգը միայն համավարակը չէ: Բոլորս լավ հիշում ենք ինչ խանդավառությամբ են գնացել առաջին դասարան, ինչպես ենք խաղացել մեր ընկերների հետ, ինչպես ենք վազվզել դպրոցի միջանցքներում ու բակում: Մեր կյանքի ամենալավ հուշերի զգալի մասը հենց այդ տրաիներին է պատկանում: Բայց, եթե յոթ (հիմա վեց) տարեկանում առաջին անգամ դպրոց ոտք դնեինք և մեզ պարտադրեին հինգ-վեց ժամ դիմակ կրել, անընդհատ սպիրտով լվանալ ձեռքերը, չշարժվել, չխաղալ դասընկերների հետ, դասամիջոց չանել և, այսպես ասած, միայն «խելոք մնալ», հավատացնում ենք, մենք կատեինք դպրոցը, մենք կզզվեինք այդ «վատ տեղից» և կջանայինք այլևս ոտք չդնել այնտեղորևէ լավ հիշողություն չունենալով: Ցավոք, վերոթվարկյալ բոլոր բռնաճնշումներն այս տարի ճաշակելու են մեր երխաները: Իհարկե, համավարակը մեզ թույլ չի տալիս գոնե հիմա ապրել առաջվա պես, բայց ընդունված որոշումներն էլ շատ սխալ են: Կրթությունը լուրջ ոլորտ է և այստեղ տեղ չունեն աճպարարական մոտեցումները: Սկսենք նրանից, որ վեց-յոթ տարեկան երեխան ուղղակի չի կարող դպրոցում գտնվելու ժամանակ անընդհատ մեկուսացված մնալ և չշփվել ընկերների հետ, դա բացառված է: Բացի այդ, աշակերտը պետք է ինտերակտիվ շփման մեջ լինի թե´դասընկերների, թե´ ուսուցիչների հետ, ինչպե՞ս է ապահովվելու այդ շփումը, եթե պետք է պահպանվի հարկադրված մեկուկես մետր ֆիզիկական հեռավորությունը: Ավելին ուսուցիչը չի՞ ստուգելու աշակերտի տետրերը, թե՞ կա այնպիսի ուսուցիչ, ով կարող է մեկուկես մետրից կարդալ առաջին դասարանցու ձեռագիրը: Չմոռանանք նաև այն, որ առաջին դասարանցուն գրել սովորեցնելիսուսոցիչը շատ հաճախ ձեռքով բռնում է նրա ձեռքը ուղղություն ցույց տալու համար: Այդ խնդիրը ո՞նց է լուծվելու: Մեկ վարակված ուսուցիչը շփվում է ամբողջ ուսուցչական կոլեկտիվի հետ, ամբողջ կոլեկտիվըամբողջ դպրոցի: Սրա մասին ո՞վ է մտածելու: Անշուշտ, թղթի վրա որոշումներ ընդունելը բավականին հեշտ է, ի տարբերություն դրանց իրագործմանը, որի ժամանակ բարդությունները լինում են և´ սպասելի, և´ անսպասելի: Նման որոշում ընդունելուց առաջ պետք էր նկատի ունենալ, որ դա դպրոց է, թե՞ այդպես էլ չեն հասկացել ինչ է դպրոցը:
Եթե երեխան չի մոտենալու գրատախտակին, ընկերներից ու ուսուցիչներից մշտապես գտնվելու է մեկուկես մետր հեռավորության վրա, ուսուցիչը ֆիզիկապես չի օգնելու նրան, տետրերը չի ստուգելու, ապա, կներեք, որ փչացնում եմ ձեր տոնը, դպրոցական դասպարոցեսներն սկսելու իմաստը ո՞րն էր:
Առկա ուսուցման իմաստը հենց այն է, որ իրագործվեն վերոթվարկյալ մոտեցումները, եթե դրանք չկան, բացառված են, ապա ինչի՞ համար է առհասարակ դպրոցը, մտածեք նաև սրա մասին:
Ժամեր շարունակ նստած երեխայի ուղեղը չի կարող աշխատել ամբողջ տարողունակությամբ, նա պետք է ստեպ-ստեպ վազվազի, մաքուր օդ շնչի, ցրվի, որպեսզի կարողանա մասնակցել հաջորդ դասաժամին ու որևէ բան սովորել: Այս դեպքում միանշանակ պետք է քննարկումներ արվեին ոլորտի հմուտ մասնագետների հետ, կարևոր մի բան, որը չի արվել: Հաստակողություն է:
Ես ամենևին չեմ պնդում, թե համավարակի վտանգ չկա, կամ զգուշավորություն հարկավոր չէ, ո´չ հարկավոր է և շատ լուրջ, բայց այն ինչ այսօր արվում է, ոչ թե զգուշավորություն է, այլ տաղտկալի որոշումների տրցակ: Դասապրոցեսի մեկնարկից երկու շաբաթ անց որոշման հեիղնակներն էլ կհասկանան, որ անիրագործելի որոշումներ են ընդունել և պետք է անհապաղ փոխել հայեցակարգը. տա Աստված` հետևանքներն անդառնալի չլինեն :
Կամ նորմալ դպրոց, կամ ոչինչ:

Գևորգ Գյուլումյան