Թուրքիան ու Հունաստանը Միջերկրական ծովում վեճերը կլուծեն ՆԱՏՕ-ի շրջանակներում

93

Ստամբուլն ու Աթենքը պայմանավորվել են Հյուսիսատլանտյան դաշինքի մեխանիզմների շրջանակներում բանակցություններ վարել Միջերկրական ծովում հակամարտությունների կարգավորման շուրջ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկակակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը:

«Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ իմ զրույցներից հետո երկու դաշնակիցները պայմանավորվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում տեխնիկական բանակցություններ վարել ռազմական հակամարտությունների լուծման մեխանիզմներ ստեղծելու համար՝ Արևելյան Միջերկրածովքում միջադեպերի ռիսկը նվազեցնելու համար», ասել է Ստոլտենբերգը: