Թուրքիայում առաջին անգամ փրկարար շուն կհերթապահի լողափում

72


Թուրքիայի Անթալիա քաղաքի լողափերից մեկում հերթապահության է անցել երկրի առաջին փրկարար շունը։ «Fox» անունով շունն այնպես է վարժեցված, որ կարողանում է տարբերակել ջրում խեղդվող մարդկանց, որոնք փրկարարի օգնության կարիք ունեն։

Համապատասխան հրահանգը ստանալով՝ շունը կարող է լողալով հասնել և խեղդվողին դուրս բերել ջրից։ Դրա համար նրա հանդերձանքի վրա կա նաև հատուկ բռնակ, որպեսզի մարդը կարողանա կառչել այդ բռնակից ու ափ դուրս գալ։

«Fox»-ը 1․5 տարեկան է, նա արդեն 11 ամիս հատուկ վարժանքներով է զբաղվում։ Առայժմ շունը փրկարարական գործողության ժամանակ միայնակ է կարողանում գործել։ Բայց թուրք  մասնագետները մտադիր են այնպես վարժեցնել շանը, որ նա կարողանա տուժածներին փրկելիս աշխատել նաև այլ փրկարարների հետ համատեղ։

Ermenihaber.am