Թուրքիայում աճել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը

71

Թուրքիայում հուլիս ամսին հունիսի համեմատ 39.6 տոկոսով ավելացել են անչափահասների նկատմամբ գրանցված ոտնձգությունների դեպքերը: Այս մասին հայտնի է դարձել թուրքական «Կանանց սպանությունները կանգնեցնելու ենք» պլատֆորմի կազմած զեկույցից:

Պլատֆորմի անդամ Դենիզ Ալթունթաշն ասել է, որ կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված կարանտինի շրջանում դեպքերի ավելացում է տեղի ունեցել, քանի որ զոհերը և հանցագործները փակված են եղել տան մեջ: Ալթունթաշը նշում է, սակայն, որ կարանտինի 1-ին ամիսներին կտրուկ պակասել է արձանագրված դեպքեր քանակը, ինչ բացատրվում է նրանով, որ զոհերը փակված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել բարձրաձայնելու դրա մասին: Ավելի ուշ, երբ արդեն սահմանափակումները թուլացվել են, գրանցված դեպերի կտրուկ աճ է տեղի ունեցոլ:

Ըստ ակտիվիստի՝ գրանցված դեպքերը «սառցաբեկորի» միայն երևացող կողմն է։ Իրականում դեպքերի քանակն ավելի շատ է:

«Գիտենք, որ ոտնձգության ենթարկված երեխաների թիվն ավելի շատ է: Տանը, դպրոցում, կամ ուսանողական հանրակացարաններում 4 պատի մեջ գաղտնի մնացող, ծածկադմփոց արվող, արդարացվող ոտնձգությունների դեպքեր կան»,- ասել է Ալթունթաշը:

Ermenihaber.am