Երեւանում շենքի փլուզումից տուժածներին 200 հազարական դրամի չափով գումար է հատկացվել՝ 1 ամսով տուն վարձելու համար

92

Երեւանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզումից տուժած այն քաղաքաղիներն, ովքեր համաձայնել էին մնալ հյուրանոցում, նրանց 200 հազ դրամի չափով գումար է տրամադրվել: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասել է   Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար  Կարեն Հակոբյանը:

Տրամադրված դրամական օգնությունը ժամանակավոր կացարան վարձելու համար է:

«Տրամադրված գումարը տուժած քացաքացիներին տրվում է այն պատճառով, որ նրանք կարողանան մեկ ամսով բնակարան վարձել, մինչեւ մեկ ամսվա ընթացքում նրանց բնակարանի հարցը լուծելը, իսկ այդ հարցի քննարկումը դեռեւս չի ավարտվել»,-ասել է Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ տուժած քաղաքացիներին ապահովվել են նաեւ պարենամթերքով:

Հարցին` արդյոք վնասի չափերի ինչ-որ տվյալներ կան եւ ով է պատասխանատու այս  ամենի համար վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է. «Եթե տունը պայթել է, պետք է պարզել` ում մեղավորությամբ է այն եղել եւ ով է փոխհատուցելու վնասը, եթե  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մեղքով է, ապա նա պետք է փոխհատուցի, եթե  պայթյունը տեղի է ունեցել տվյալ բնակարանի բնակչի մեղքով, ում բնակարանում, որ եղել է պայթյունը, ապա բնակիչը պետք է փոխհատուցի, այստեղ պետությունը պարզապես  բարի կամքի  դրսեւորում է հանդես բերում տուժածներին բնակարաններով օգնելով»: