Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

73

Արևելյան Միջերկրականում հունական ափերի մոտ Թուրքիայի կողմից կատարվող անօրինական հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ հույն-թուրքական հարաբերությունները:

Սեպտեմբերի 24-25-ին տեղի է ունենալու Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակներում հերթական անգամ քննարկելու է Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում:

Թեմայի վերաբերյալ հունական «Alpha» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սկինասը: Վերջինս հայտարարել է, որ եթե մինչև գագաթնաժողովը այս հարցը լուծում չստանա, ապա հնարավոր է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն:

Սկինասի խոսքով՝ իրենք վերջին շանսն են տալիս Թուրքիային Արևելյան Միջերկրականում ստեղծված խնդրի լուծման համար:

Ավելացնենք, որ սեպտեմբերի 27-28-ին տեղի ունեցած ԵՄ նախորդ գագթնաժողովին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր Թուրքիայի դեմ կատարվելիք քայլերի, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների մասին:

Ermenihaber.am