Բելառուսի նախագահը երկրի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրեց Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային

85

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե որ երկրներին է մեղադրում բողոքի ցույցերը կառավարելու մեջ։ «Բելառուսում իրավիճակի վրա մեծապես ազդում է երկրի ներքին գործերին արտաքին միջամտությունը և դրսից բողոքի ցույցերի կառավարումը», ասել է նա մի շարք տեղական գործադիր մարմինների նոր ղեկավարներ նշանակելիս: «Դա գալիս է Լեհաստանից, Չեխիայից, Լիտվայից և Ուկրաինայից, ինչը մեզ ամենաշատն է անհանգստացնում», նախագահի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ գործակալությունը։: