Բայդեն․ Պատասխանատվության կենթարկեմ Պուտինի ռեժիմը

62

Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը վերաբերող հայտարարության մեջ դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․

«Դոնալդ Թրամփը հրաժարվեց Պուտինին դիմակայելուց՝ նրան անվանելով «հրաշալի մարդ»: Նա ոչինչ չասաց հետախուզական տեղեկությունների մասին, որ Պուտինը Աֆղանստանում ամերիկացի զինվորների գլուխների դիմաց պագևավճար է նշանակել: Նա դեռ չի դատապարտել պարոն Նավալնիի վրա հարձակումը: Նրա լռությունը մեղսակցություն է … Որպես նախագահ ես կանեմ այն, ինչ Դոնալդ Թրամփը հրաժարվում է անել՝ աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ` Պուտինի ռեժիմը իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար», ասվում է նախագահի թեկնածուի հայտարարության մեջ, որը հրապարակված է նրա կայքում: