«Արևմուտքը Ռուսաստանում ընտրություններից առաջ վերջինիս համար «կեղտոտություններ» է պատրաստում»

54

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին «կեղտոտությունների» մասին, որոնք Արեւմուտքը պատրաստում է Ռուսաստանում տարածաշրջանային ընտրություններից առաջ:

Նա մեջբերել է Բեռլինի ու Վարշավայի գաղտնալսված զրույցի մի մասը, «առավել ևս, որ մոտ ապագայում սպասվում են ընտրություններ, քվեարկություն Ռուսաստանի տարածաշրջաններում», ասել է նա։

«Այսինքն՝ նրանք գիտեն, որ Ռուսաստանում ընտրություններ են, և պետք է ինչ-որ «կեղտոտություն» անել: Կարծում ենք, որ նրանք ինչ-որ նոր բան էլ կհորինեն: Դա նրանց ոճն է, նրանց դեմքը», շեշտել է Բելառուսի նախագահը Միշուստինի հետ հանդիպման ժամանակ: