Спутник V պատվաստանյութի հետազոտության երրորդ փուլը կավարտվի 2022 թ․ վերջին

79

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական Спутник V պատվաստանյութի կլինիկական փորձարկումների հետգրանցումային փուլը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է Առողջապահության նախարարության դեղերի պետական ​​ռեգիստրի կայքում: «Սկիզբը՝ 2020 թվականի օգոստոսի 25-ին: Ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին», ասվում է կայքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ հետգրանցումային կլինիկական փորձարկումների նպատակը պատվաստանյութի արդյունավետության, իմունոգենության և անվտանգության գնահատումն է: Հետազոտությունները նախատեսվում է իրականացնել Մոսկվայի ինը բժշկական հաստատություններում: