COVID-19-ով վարակվածների մինչև 90%-ը իրականում առողջ է՝ ըստ ամերիկացի գիտնականների

212

Կորոնավիրուսային վարակով հիվանդների մինչև 90%-ը վտանգ չի ներկայացնում ուրիշների համար, քանի որ իրականում հիվանդ չէ: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի հանրային առողջապահության փորձագետները երեք նահանգներում բազմափուլ գիտափորձ իրականացնելուց հետո:

Բժիշկները գտնում են, որ կորոնավիրուսային վարակի տարածված թեստերը ցույց են տալիս դրական արդյունք, նույնիսկ եթե մարդու օրգանիզմում կա աննշան քանակությամբ վիրուս: Դրանից ելնելով՝ COVID-19-ով հիվանդների մեծամասնությունը հնարավոր է անվտանգ է այլ մարդկանց համար, քանի որ չի կարող վարակել:

«COVID-ով հիվանդների հետ աշխատելիս մենք ունենք միայն մեկ ցուցանիշ՝ այո կամ ոչ։ Սակայն այս գործիքը բավարար չէ», ասել է Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Մինան, որի խոսքերը մեջբերում է The New York Times-ը։