Սոցհարցում. Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերի վարկանիշը գերազանցել է Էրդողանի վարկանիշին

47


Եթե առաջիկա կիրակի օրը Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի ունենան, Ստամբուլի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը կարող են առաջ անցնել ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Այս մասին վկայել են թուրքական «Avrasya» սոցիոլոգիական ընկերության օգոստոս ամսվա համար կատարած հարցումները:

Ըստ հարցման տվյալների՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ Իմամօղլուն նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում այս պահին կարող է հավաքել 43.7% ձայն, իսկ Էրդողանը՝ 40.8%: Չկողմնորոշվածները կազմում են 15%:

Նույն ԺՀԿ-ի կողմից առաջադրված Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին շպատրաստ է ձայնը տալ հարցվածների 41.1%-ը:

Հարցման տվյալներով առաջադրվելու դեպքում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է ստանալ մինչև 33.2%, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ 35.2%, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ 32.1%:

Ermenihaber am