Ովքե՞ր են Գորշ գայլերը

98

Ֆրանսիայում հրատարակվող հեղինակավոր Le Parisien (Փարիզ) օգոստոսի 25-ին անդրադարձել էր գորշ գայլեր կազմակերպության թեմային։ Ներկայացնում ենք այդ հոդվածի թարգմանությունը։

Օգոստոսի 17-ին Պերոննայում (Էն) ձերբակալված, իրեն «Գորշ գայլեր» շարժման անդամ համարող 23-ամյա թուրք ծայրահեղական Ահմեդ Չեթինը,  կդատապարտվի սեպտեմբերի 17-ին՝ «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար:

Ինստագրամի իր էջում «ֆրանսաթուրք»-ն (Francoturc)  այլևս ակտիվություն չի ցուցաբերում: «Բացակայությանս պատճառը կալանքի տակ գտնվելս է»,- նախազգուշացնում է հաշվի օգտատեր Ահմեդ Չեթինը: Իրականում, 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Պերոննա քաղաքում (Էն) «բռնություն կամ ռասայական ատելություն հրահրելու» համար, այնուհետև տեղափոխվել դատական ​​վերահսկողության վայր:

Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանւթյան կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

«Կասկած չկա, որ Ահմեդ Չեթինի և նրա ընկերների նպատակը ցուցարարների վրա հարձակվելն էր՝ հայ համայնքի պատկանելության պատճառով»,- գրել է կոմիտեի փաստաբան Շառլ Կոնսինյին:

Ռազմականացված կազմակերպություն

Ըստ մեր տեղեկությունների՝ Ֆրանսիայի ամենակատաղի թուրք ծայրահեղականներից մեկին՝ Չեթինին  շատերն են ճանաչում։ Նա տարածքային հետախուզության վերահսկողության տակ է:

Իրապես, նա իրեն համարում է «Գորշ գայլեր»-ի անդամ, ծայրահեղական ​կազմակերպություն, որ վերստին առաջին պլանում է այն ժամանակ, երբ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, որի զինյալ թևն էր,  աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ի աջակցություն ադրբեջանցի եղբայրների» Չեթինը համացանցով մարդկանց էր հավաքագրել այս հակահավաքի համար՝: «Թող կառավարությունը (խմբագրի նշումը. թուրք) ինձ 2000€ և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է  Ֆրանսիայում թե այլուր»,- բացահայտորեն հայտարարել էր նա: Հուլիսի 24-ի ցույցի տեսանյութերից մեկում նա երևում է մի խումբ տղամարդկանց առջև կանգնած, որոնցից շատերը՝ դիմակավորված, ցուցադրում են  «Գորշ գայլեր»-ի հանրահավաքի նշանը․ բութը միջնամատին և մատնեմատին միացրած՝ որպես  գայլի գլուխ, իսկ ցուցնամատն ու ճկույթը՝ որպես ականջներ :

«[Գորշ գայլերը] շատ թուրքական միությունների իրենցով են արել: Գիտենք, որ ամենուր են և մեզ հետևում են»:

Քրդական համայնքի դեմ բռնությունների վերսկսում

Իբրև Արևմտյան Եվրոպայում գործող ռազմականացված կազմակերպություն, «Գորշ գայլերը» որպես այդպիսին չունեն կազմակերպական կառուցվածք սակայն շատ թուրքական միությունների իրենցով են արել»,-մանրամասնում է հայ ակտիվիստը: Գիտենք, որ ամենուր են ու մեզ հետևում են»: Նույնիսկ Դեսինից առաջ հուլիսի սկզբին, տասնյակ «Գորշ գայլեր» հարձակվեցին Վիեննայի կենտրոնում (Ավստրիա) գտնվող քուրդ ցուցարարների վրա՝ նրանց հասցնելով մեծ վնաս։

Ի դեպ, վերջին տարիներին նրանք կատարել են բազմաթիվ ռասիստական ​​գործողություններ Ֆրանսիայում, որոնք ուղղված են հիմնականում քրդերի դեմ: Բռնությունների այս վերսկսումը հայերը համարում են Թուրքիայի ներքին քաղաքականության անբաժան մասը: «Գորշ գայլերի հավաքը կայացել է Դեսինի Դիթիբ մզկիթի դիմաց»,- նշում է CDCA-ի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Այս մզկիթը, ինչպես անունն է հուշում, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությանը կից երկրպագության վայր է։: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մեր հարցմանը չի պատասխանել:

Ահմեդ Չեթինի դատը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում նա վկայակոչել է «իր խոսքերը սխալ մեկնաբանելու ի մասին»: