«Նովիչոկ» թունանյութ մշակողի խոսքերով՝ Նավալնիի ախտանիշները նման չեն դրանով թունավորմանը

81

Օրերս Գերմանիայի նախարարների կաբինետը հաղորդել էր, որ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի մի նյութ: «Նովիչոկ» մշակող Լեոնիդ Ռինկն ասել է, որ Ալեքսեյ Նավալնիի ախտանիշները նման չեն այդ նյութով թունավորմանը բնորոշ ախտանիշներին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ Ըստ Ռինկի՝ նրա մոտ պետք է լինեին «ջղաձգումներ եւ այլն»:

Քիմիկոսը մեկնաբանել է նաև Գերմանիայի այն հայտարարությունը, թե Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի մի նյութ: «Նովիչոկ» մշակողը նշել է, որ Նավալնիի միջադեպը «Նովիչոկ»-ի հետ կապելու փորձերը «բացարձակ քաղաքական անհեթեթություն են»:

Ռինկն ավելացրել է, որ այդպիսի «թունավորումը» կհանգեցներ Նավալնիի մահվան, այլ ոչ թե կոմայի: