Հրշեջները Արմավիրում կանխել են հրդեհի տարածումը դեպի սպիրտի 19 խոշոր տարաներ

51

Հրշեջ-փրկարարները կանխել են Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս։ Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ: