Իջևան և Կապան քաղաքների մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

50

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին ժամը 09․00-18․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի գազասպառողների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ինամուր», «Առամնա» և «Արթվարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ և Շինարարներ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: