Թուրքիան դատապարտեց Charlie Hebdo-ում աղմկահարույց ծաղրանկարների վերահրապարակումը

35

Թուրքիան մեկնաբանել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերահրապարակումը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրում, ինչը խմբագրությունում 2015 թվականին ահաբեկչության պատճառ էր դարձել։ Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Թուրքիայի արտգործնախարար Համի Աքսոյն ասել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են հրատարակության նման որոշումը: Նա ծաղրանկարներն անվանել է «վիրավորանք ու անհարգալից վերաբերմունք մահմեդականների նկատմամբ»: Աքսոյի կարծիքով, դրանց հրապարակումը հնարավոր չէ «բացատրել արվեստով կամ խոսքի ազատությամբ»: