Թուրքիայում 1 տարում սննդամթերքի գնաճը կազմել է 26%

58


Թուրքիայում վերջին մեկ տարվա ընթացքում մթերքների գներն ավելացել են 26%-ով: Այս մասին հայտնի է դարձել  «Թուրքիայի Հանրային ձեռնարկությունների միավորված կոնֆեդերացիայի» կատարած ուսումնասիրությունից:

Կոնֆեդերացիան ուսումնասիրությունը կատարել է հիմք վերցնելով 77 անուն բազային ապրանքատեսանկների գների աճման կամ նվազման դինամիկան:

Նշվում է, որ օգոստոս ամսին հուլիսի համեմատությամբ սննդամթերքի ծախսերն ավելացել են միջինում 0.5%-ով, իսկ հունվար-օգոստոս ժամանակահատվածում գնաճը կազմել է 15.2%:

Թուրքիայի բնակչության 20%-անոց ամենաաղքատ հատվածը սննդամթերքի համար ծախսում է ընտանեկան բյուջեի 30.7%-ը, այն դեպքում, երբ այդ թիվը նախորդ տարի կազմել է 28.7%:

Երկրի բնակչության ամենաապահովված 20%-ը նախորդ տարվա 15.5%-ի փոխարեն այս տարի սննդամթերքի համար ծախսում է ընտանեկան բյուջեի 15.3%-ը:

Ermenihaber.am