Ըստ Պենտագոնի, ՉԺՀ-ն առավելություն ունի երեք ռազմական ոլորտներում

88

ՉԺՀ ռազմական հզորության վերաբերյալ Պենտագոնի վերջին զեկույցում ասվում է, որ Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին երեք ռազմական ոլորտներում:

Խոսքը նավաշինության, ցամաքային բալիստիկ հրթիռների և թևավոր հրթիռների արտադրության, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի ինտեգրման մասին է: «Իրականում Չինաստանը որոշակի ոլորտներում արդեն իսկ գերազանցում է ԱՄՆ-ին», ասվում է զեկույցում:

Փաստաթուղթը կազմողները Ռուսաստանից գնված С-400 и С-300 զենիթահրթիռային համակարգերը համարել են աշխարհի ամենաարդյունավետ զինատեսակներից: Զեկույցում նշվում է, որ ՀՕՊ գերազանցությունը մեծապես ապահովվել է ՉԺՀ ռուսական զենքի մատակարարմամբ: