“Էրդողանի բնական գազին առնչվող աչքալուսանքը բլեֆ է”

92

Թուրքիայի առջև ծառացել են ներքին և արտաքին բազում խնդիրներ, որոնց մեջ, թերևս, առաջնահերթությամբ առանձնանում է 2019-ին սկզբնավորված տնտեսական ճգնաժամը: Դրա շարունակ խորացման պայմաններում ժողովրդական լայն զանգվածները հայտնվել են սոցիալապես աղետալի վիճակում, երկրում աննախադեպ աճել է գործազրկությունը, հասնելով, ըստ պաշտոնական տվյալների 11 միլիոնի, գործազրկության ցուցանիշը բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների շրջանում  ավելի քան 27 %-1: Մինչ 40 մլն. մարդ ընտանիքով հանդերձ սովի շեմին ջանում է գոյությունը պահպանել, երկրում ծաղկում և բարգավաճում է նախագահ Էրդողանը, նրա հետ նաև կոռուպցիան, ինչպես նաև այն մի քանի գործարարներ, որոնց անվերապահորեն աջակցում և հովանավորում է Թուրքիայի նախագահը:

Այս ամենը բացասաբար է անդրադառնում Էրդողանի ժողովրդականության վրա, երկրում անընդհատ ընկնում նրա վարկանիշը, ընդ որում այն դեպքում, երբ թուրք հասարակության մեջ աշխուժորեն քննարկվում է երկրում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը: Կանցկացվեն, թ՞ե ոչ չգիտենք:Բայց որ Էրդողանը, եթե ոչ Թուրքիայի օրակարգը, ապա գոնե օրակարգային խնդիրների առաջներթությունը փոխելու համար տարբեր հնարքների է դիմում, ակնհայտ է: Այդ հնարքներից էր Այա Սոֆիայի տաճարի վերծումը մզկիթի, որտեղ հուլիսի 24-ին, Լոզանի պայմանագրի ստորագրման օրը հրավիրված ուրբաթօրյա նամազին անձամբ մասնակցեց Էրդողանը, սակայն դա հասարակության առաջնահերթությունների առումով չհանգեցրեց որևէ փոփոխության, այլ ընդամենն ոգևորեց  իսլական շրջանակներին:

Էրդողանի հաջորդ հնարքը օգոստոսի 21-ի “աչքալուսանքն” էր թուրք ժողովրդին, թե Սև ծովում 320 միլիարդ խորանարդ բնագան գազի պաշարներ են հայտնաբերել, դրանց շահագործման դեպքում Թուրքիան կարտահանի Եվրոպա, դուրս կգա ճգնաժամից, հաղթահարելով աղքատությունը, կդառնա բարեկեցիկ երկիր, որտեղ անհամեմատ կնվազեն բնակչությանը հատկացվող գազի գները: Բայց, ապարդյուն: Գազի հայտնաբերման հնարքն էլ ոգևորեց իշխանամետ լրատվամիջոցներին, տալով նրանց Էրդողանին շողոքորթելու նոր հնարավորություն:

“Ազգ”-ի վերջին համարում Էրդողանի աչքալուսանքին վերաբերող հողվածը եզրափակել էի րագրող Լևենթ Գյուլթեքինի “Halk TV ”-ի հաղորդմանը հնչած հետևյալ խոսքերով. “Ակնկալել, որ ներկա իշխանությունները Թուրքիայի օգտին որևէ բարի գործ կատարեն, ապարդյուն է:Ես ձեր Էկրանից դիմում եմ նախագահ Էրդողանին, ո՞ւմ ես խաբում, օգոստոսի 21-ի աչքալուսանքը 21-րդն է, որովհետև 2004-ից մինչև 2020 թ. Սև ծովում արդեն 20 անգամ հայտնաբերել էիք գազի այդ պաշարները: Եթե դու աչքալուսանք ես տալու թուրք ժողովրդին, իսկույն հրաժարական տուր, հենց դա կլինի իսկական աչքալուսանքը”:

Ինչպես հաղորդեց “Halk TV ”-ին, օգոստոսի 26-ին բնական գազի հայտնաբերմանն արձագանքել է նաև Հաթայի (Ալեքսանդրետի սանջակ) քաղաքապետ Լյութֆու Սավաշը, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Նա պատասխանելով լրագրողների հարցերին ասել է. “Ես հարգանքով եմ վերաբերում նրանց, ովքեր նամազ են անում Այա Սոֆիայում, սակայն ինքս նախապատվությունը կտայի մեր նախնիները կառուցած Սուլթան Ահմեդի (կապույտ) մզկիթին”:

Այնուհետև քաղաքապետ Սավաշն անդրադարձել է  բնական գազի առնչությամբ Էրդողանի տված աչքալուսանքին: Նա սխալ է համարել  զուտ դրամական ռենտա ձեռք բերելու համար հայտարարություն անելը, հիշեցրել է, որ Թուրքիան բնական գազի 99 %-ը, իսկ նավթի՝ 94, ներմուծում է դրսից ապա և հավելել՝ “Տարեկան 35-40 միլիարդ դոլարի ներմուծում ենք կատարում, այդ գումարի 12-13 միլիարդը հատկացնում ենք բնական գազին: Հայտնաբերված գազի պաշարները, ըստ ենթադրության, 320 միլիարդ խորանարդ են, իսկ մեր երկրի տարեկան պահանջը՝ 45 միլիարդ խորանարդ:

Այսինքն գազի ենթադրվող պաշարներով կարելի է հոգալ երկրի 7 տարվա պահանջը միայն: Արտաքուստ պատկերը գեղեցիկ է երևում, սակայն չմոռանալ, որ Ռումինիան  գազի պաշարներ հայտնաբերել է դեռևս 20 առաջ և չի կարողանում մինչև օրս արդյունահանել: Նույնը պետք է ասել Միջերկրականում Կիպրոսի հայտնաբերած գազի մասին: Մեր հայտնաբերած գազը ծովի մակերևույթից 3 հազար 500 մետր խորության վրա հետ, որին հասնելու համար դեռ 1000 մետր պիտի հորատենք, որից հետո միայն կարող ենք ճշտել պաշարների ծավալը, ինչ վերաբերում է հանքի շահագործմանը, ապա դրա համար առնվազն 5 տարի է հարկավոր”:   ”