Ադրբեջանի պաշտպանության նախարարը թռչում է Մոսկվա

88

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կուղևորվի Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հանդիպմանը: Այցը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը, հաղորդում է Թուրան գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: