Սևանա լիճ թափվող գետեր է բաց թողնվել 280 000 մանրաձուկ

96

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնում շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել մեր ազգային հարստություն լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։