Սկզբում կվաճառվի ռուսական պատվաստանյութի տեխնոլոգիան՝ մատակարարման փոխարեն

77

Ռուսաստանը Sputnik V կորոնավիրուսային պատրաստի պատվաստանյութը դեռևս չի մատակարարի այլ երկրների, բայց կփոխանցի դրա արտադրության տեխնոլոգիան, տեղեկացրել է Գամալեյա ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նրա խոսքերով՝ ռուս գիտնականները կենտրոնացած են երկրի կարիքների բավարարման վրա: Ռուսաստանը կկարողանա պատվաստանյութ մատակարարել արտերկիր ինքն իրեն ապահովելուց հետո:

«Մենք տեխնոլոգիան կվաճառենք: Գործընթացն ընթանում է ինտենսիվ կերպով, բայց դուք ինքներդ եք հասկանում, թե որքան փաստաթուղթ է պետք լրացնել»,  բացատրել է փորձագետը: Այժմ անհրաժեշտ է փաստաթղթերը թարգմանել անգլերեն, ինչպես նաեւ պատրաստել մասնագետների թիմ, որոնք տեղում կհսկեն այդ տեխնոլոգիաները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: