«Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 2 մարդ, 4-ը միջին ծանրության վնասվածքներ ունեն

58

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։ Այս մասին հայտնել է  գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը։ Նա հավելել է, որ  գործարանն ունի մոտ 200 աշխատակից։ Դեպքի պատճառով վիրավորում ստացած մյուս 4 աշխատակիցները   տեղափոխվել են Երեւա։ Նրանք միջին ծանրության այրածքներ ունեն:

«Գործարանն այս պահին չի աշխատում, հոսանքազրկել ենք: Մեծ չափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնած է, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ»,- ասել է Արմեն Գասպարյանը։