Պուտինը պատմեց, թե ինչից է կախված Ռուսաստանի ապագան

73

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, համառուսական բաց դասի ժամանակ տեսազանգի միջոցով դպրոցականների հետ խոսելիս ասել է, որ երկրի հետագա զարգացումը կախված է ՌԴ-ի տեխնոլոգիական զարգացման արդյունավետությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ունի տեխնոլոգիական զարգացման հայեցակարգ: Կան յոթ հիմնական ոլորտներ, որոնք մարտահրավերներ են երկրի համար: Դրանց թվում են ժողովրդագրական, տեխնոլոգիական և բնական մարտահրավերները, կլիմայի փոփոխությունը և այլն:

«Մեր երկրի և առհասարակ ռուսական քաղաքակրթության ապագան, առանց չափազանցության կախված է նրանից, թե որքան արդյունավետորեն կարող ենք լուծել այդ խնդիրները, թե որքանով մրցունակ կլինենք», ասել է Պուտինը: