Հրդեհ Արմավիր գյուղում. կան զոհեր և տուժածներ

73

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։