Կուբան հայտարարեց Լուկաշենկոյին իր աջակցության մասին

56

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները սատարում են Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի լեգիտիմ նախագահի:

«Կուբան հաստատում է իր աջակցությունը Բելառուսի լեգիտիմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և կտրականապես մերժում է այս եղբայրական երկրի ներքին գործերին արտաքին միջամտությունը», ասել է նախարարն իր թվիթերյան էջում: